Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հաստ աղիքի քաղցկեղը կկանխի ասպիրինը

Հաստ աղիքի քաղցկեղը կկանխի ասպիրինը

Ասպիրինի ամենօրյա օգտագործումը կարող է կանխել հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը: Այս եզրահանգմանն է եկել Նյուքասլ համալսարանի գիտնականների խումբը:

Հետազոտության արդյունքները, որ հրապարակվել են Lancet պարբերականում, ցույց են տվել, որ մեկ տարվա ընթացքում օրական 2 հաբ ասպիրինը մոտ 63 %-ով կրճատում է հիվանդների մոտ ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացումը:

Հետազոտության ղեկավարի խոսքով`«սա դեղամիջոցի արդյունավետության չափազանց հզոր ապացույց է»:

Հետազոտությունն անցկացվել է 861 հիվանդի շրջանում, ովքեր տառապում են Լինչ հիվանդությամբ: Այն գենետիկ հիվանդություն է, որն առաջանում է գեներից մեկի մուտացիայի հետևանքով, ինչն էլ շատ հավանական է, որ կառաջացնի հաստ աղիքի քաղցկեղ: Հաճախ հիվանդությունը առաջանում է երիտասարդ տարիքում:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական 600 մգ ասպիրին օգտագործողների մոտ չարորակ ուռուցքի հավանականությունը կրճատվում է 44 տոկոսով:

Մեծ Բրիտանիայում այժմ հաշվվում է մոտ 30.000 մարդ, ովքեր տառապում են Լինչ հիվանդությամբ: Եթե բոլոր հիվանդները սկսեն օգտագործել ասպիրին, առաջիկա 30 տարում հնարավոր կլինի 10.000 դեպքով կրճատել հիվանդությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ